Բաքվում Ադրբեջանի դրոշներն աղբահավաք մեքենաներով են հավաքել (տեսանյութ)
Բաքվի քաղաքային իշխանությունները կարգադրել են փողոցների սյուներից հավաքել ազգային դրոշները, որոնք կախվել էին Ադրբեջանի պետական դրոշի տոնի առթիվ, սակայն անցորդներին զայրացրել է այն հանգամանքը, որ աշխատակիցները դրանք հավաքել են աղբահավաք տրակտորների միջոցով, տեղեկացնում է haqqin.az-ը:
Մի քանի քաղաքացիներ հայտարարել են, թե անթույլատրելի է երկրի ազգային խորհրդանիշը դնել նույն զամբյուղում, որով տրակտորն աղբ է հավաքում:
Ի պատասխան՝ աշխատակիցները բողոքել են, որ իրենց Բաքվի փողոցներից դրոշները հավաքելու համար հատուկ տեխնիկա չի տրամադրվել:










