Վանեսա Մեյին 4 տարով արգելվել է մասնակցել դահուկասպորտի մրցումների
The Moscow Times-ը հայտնում է, որ Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան թաիլանդցի հանրահայտ ջութակահարուհի և դահուկորդուհի Վանեսա Մեյին 4 տարով արգելել է մասնակցել մրցումների:
Պատճառը հունվարին Կրվավեցում կայացած սլալոմի դահուկարշավներն են, որոնք տարվա սկզբին Մեյին թույլ էին տվել մասնակցել Սոչիի օլիմպիական խաղերին:
Ըստ ֆեդերացիայի՝ այն ժամանակ չարաշահում է թույլ տրվել: Եվ արդյունքները չեն արտացոլում օլիմպիադային մասնակցելու թույլտվություն ստացած մարզիկների իրական հաջողությունը: Իսկ Մեյի դեպքում նշվում է, որ նրան «լրացուցիչ բալեր են շնորհվել»:
Նմանապես որակազրկվել են նաև ոլորտի հինգ տարբեր պաշտոնյաներ՝ 1-2 տարով:










