Կանադան օդային հարված է հասցրել «Իսլամական պետության» հրետանուն
Կանադայի օդուժը հարված է հասցրել Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրետանուն. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Կանադայի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ռոբ Նիկոլսոնի խոսքերով՝ CF-18 կործանիչը, լազերային համակարգ է օգտագործել՝ Բայջի քաղաքի մոտ հակառակորդի հրետանին վնասելու համար:
Նշվում է, որ գործողությունը նվիրված է եղել նոյեմբերի 11-ի հիշատակի օրվան, երբ կանադացիները հարգում են մարտերում զոհված իրենց հայրենակիցների հիշատակը:
Կանադայի օդուժն Իրաքում ԻՊ-ի դիրքերին առաջին անգամ հարվածներ էր հասցրել նոյեմբերի 3-ին:










