Պրահայում կցուցադրեն եզակի համարվող 64 կարատանոց ադամանդը
Մինչև նոյեմբերի 16-ը Պրահայում անցկացվելու է Diamonds International Corporation ընկերության կողմից կազմակերպված ադամանդների ցուցահանդեսը, որտեղ կարելի է տեսնել 64 կարատ կշռող ադամանդի եզակի նմուշը: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Prague Express-ին:
Ադամանդը Պրահա է բերվել Անտվերպենից, որտեղ էլ այն մշակել են: Այն հայտնաբերվել է Լեսոտոյում և 16 մլն ԱՄՆ դոլար է գնահատվել: Եվրոպայի ադամանդի ամենախոշոր ցուցահանդեսում կներկայացվեն մի շարք այլ հետաքրքիր ցուցանմուշներ ևս:
Դրանց շարքում է անցյալ տարի հարավային Աֆրիկայում հայտնաբերված 10.3 կարատ կշռող ոսկեգույն ադամանդը: Ցուցահանդեսին մոտ 200 նմուշ կներկայացվի, որոնց ընդհանուր արժեքը 5.5 մլն կկազմի:










