«CISCO SYSTEMS»-ի զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«CISCO SYSTEMS» ընկերության զարգացման գծով նախագահ, ՀՀ Նախագահի համաշխարհային ՏՏ մրցանակի 2014թ. դափնեկիր Մարիո Մացոլան նոյեմբերի 11-ին այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
«Արմենպրես»-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի և լրատվության բաժնից հայտնել են, Մարիո Մացոլան և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:
Մարիո Մացոլան եղել է նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկել է արծաթափայլ եղևնի: Պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրությանը:










