Ուրուգվայի նախագահը հիվանդանոց է բացել այն բանտում, որտեղ նստած է եղել ռազմական բռնապետության տարիներին

09:29 • 12.11.14

Ուրուգվայի նախագահ 79-ամյա Խոսե Մուխիկան հիվանդանոց է բացել այն բանտում, որտեղ նստած է եղել ռազմական բռնապետության տարիներին՝ ապստամբական շարժմանը մասնակցելու համար (1973-1985), հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Հիվանդանոցը բացվել է այն շինությունում, որտեղ ռազմական ռեժիմի տարիներին բռնության են ենթարկել քաղբանտարկյալներին։ Այժմ այնտեղ դատապարտյալները բուժօգնություն կստանան։

 

Իր նախագահական լիազորությունների ավարտից ընդամենը 4 ամիս առաջ Մուխիկան մտադիր է խորհրդարան ուղարկել տարեց դատապարտյալներին ազատ արձակելու վերաբերյալ նախաձեռնությունը։

 

«Ես չեմ ցանկանում, որ մեզ մոտ 75-80 տարեկան տարեցները մնան բանտերում»,- ասել է նախագահը՝ նշելով, որ խոսքը ոչ միայն նախկին զինվորականների, այլև բոլոր տարեց բանտարկյալների մասին է։

 

Այս տարվա սկզբին Մուխիկան նշել էր, որ ինքը «չի պայքարել նրա համար, որ երկրում տարեց բանտարկյալներ լինեն»։