ՄԱԿ-ի քարտուղարն իսրայելցիներին ու պաղեստինցիներին կոչ է արել զերծ մնալ բռնություններից

09:26 • 12.11.14

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել իսրայելցիներին և պաղեստինցիներին խուսափել բռնությունից. այդ մասին նշվում է գլխավոր քարտուղարի հայտարարությունում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում, փոխանցում է Газета-ն։

 

«Բռնությունը միայն խորացնում է անվստահությունը՝ հեռացնելով իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության հեռանկարը»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Նշվում է, որ Բան Կի Մունը «խորապես անհանգստացած է Իսրայելում և Հորդանան գետի արևմտյան ափին վերջին մի քանի օրերի ընթացքում բռնությունների և սպանությունների աճից, և կոչ է անում հակամարտող կողմերին անել հնարավոր ամենը՝ իրավիճակը սրելուց խուսափելու համար»։