Ռուսաստանում գործարկվել է Ստալինոբուսը՝ ի նշանավորումն Ստալինի դերի

14:06 • 12.11.14

Ռուսաստանի Տվեր քաղաքում գործարկվել է առաջին Ստալինոբուսը, հայտնում է gazeta.ru-ն։

 

№8 երթուղով գործի դուրս եկած Ստալինոբուսը կոչված է հանրությանը հիշեցնել Ստալինի պատմական դերի, «թշնամուն հաղթելու գործում» նրա դերակատարության մասին:

 

Ստալինի դիմանկարով ավտոբուս ստեղծելու մտադրությամբ տեղի ակտիվիստները սկսել էին միջոցներ հավաքել դեռ հունիսին: Դրա համար հարկավոր է եղել 30 հազար ռուբլի  և ПАЗ-3204 ավտոբուս:

Embedded image permalink