ԱՄՆ-ն ԱՄՀ-ին առաջարկում է չեղյալ համարել աֆրիկյան 3 պետության պարտքը՝ Էբոլայի դեմ պայքարի համար

10:40 • 12.11.14

ԱՄՆ-ն Արժույթի միջազգային հիմնադրամին առաջարկել է չեղյալ համարել Սիերա Լեոնեի, Լիբերիայի և Գվինեայի պարտքերի մի մասը՝ նրանց թույլ տալով արդյունավետ պայքարել տարածված Էբոլա վիրուսի դեմ, տեղեկացնում է Взгляд-ը:

 

«ԱՄՀ-ն արդեն էական դերակատարություն է ունեցել ՝ տնտեսական աջակցությամբ ապահովելով այն երկրներին, որոնց բնակչությունը լրջորեն տուժել է Էբոլայի պատճառով: Այժմ մենք հիմնադրամին խնդրում ենք ընդլայնել օգնությունը՝ թեթևացնելով Սիերա Լեոնեի, Լիբերիայի և Գվինեայի պարտքերը»,-ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն:

 

Այդ երկրների ընդհանուր պարտքը հիմնադրամին հասնում է 372 մլն դոլարի: ԱՄՆ-ն առաջարկում է չեղյալ համարել մոտ 100 մլն դոլարը:

 

Էբոլա վիրուսից աշխարհում մահացել է շուրջ 5.000 մարդ, վարակվել՝ մոտ 10 հազարը: