Վայոց ձորում քննիչը քրգործին կեղծ արձանագրություն է կցել. հարուցվել է քրգործ
Քաղաքացի Արթուր Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ կայքը։
Քաղաքացի Արթուր Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կազմել և քրեական գործին է կցել վկային, իբր, հարցաքննելու վերաբերյալ կեղծ արձանագրություն:
Կատարվում է նախաքննություն:










