Վեդիում վրաերթի են ենթարկել 9-ամյա տղայի

10:44 • 12.11.14

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 46 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: