ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը մտահոգված է ղարաբաղյան օդուժի ուղղաթիռը խոցելու փաստով

14:45 • 13.11.14

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում անդրադարձել է երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ղարաբաղյան օդուժի ուղղաթիռը խոցելու միջադեպին:

 

«Մտահոգված եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից ուղղաթիռ խոցելու փաստով: Անկախ միջադեպի հանգամանքներից՝ կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն և հետամուտ լինեն դիվանագիտական հանգուցալուծմանը»,-գրել է նա:

 

Հիշեցնենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում խփվել էր զորավարժությունների ընթացքում ուսումնական թռիչք իրականացնող ուղղաթիռը: Անձնակազմի 3 անդամները, ըստ նախնական տվյալների, զոհվել են: