Ավստրալիայում մարդիկ գլուխները մտցրել են ավազի մեջ՝ բողոքելով կլիմայի փոփոխության դեմ (լուսանկարներ)
Կլիմայի փոփոխության դեմ յուրահատուկ բողոքի ակցիա է կազմակերպվել Ավստրալիայի հայտնի լողափերից մեկում, որտեղ մասնակիցները գլխով «ընկղմվել» են ավազի մեջ, գրում է mashable.com-ը։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Սիդնեյի Բոնդի լողափում։ Առաջին անգամ նման ակցիա կազմակերպվել է սեպտեմբերին Քուինսլենդ լողափում։
Ակցիայի կազմակերպիչ Ջորջ Հիրսթը նշել է, որ հուսով է՝ միջոցառումն ավելի մեծ ուշադրություն կգրավի և, միգուցե, համաշխարհային ռեկորդ սահմանի։
«Ես հույս ունեմ, որ Բոնդի լողափի միջոցառումը մեծ ուղերձ կլինի մեր կառավարությանը և «Մեծ քսանյակին», որպեսզի նրանք այլևս ջայլամի քաղաքականություն չվարեն՝ կլիմայի գլոբալ փոփոխության ժամանակ»,- ասել է Հիրսթը։




















