Եվրոպայի խորհրդի հանձնաժողովը հետաձգել է այցն Ադրբեջան

13:41 • 13.11.14

Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի այցն Ադրբեջան հետաձգվել է:

 

Ինչպես տեղեկացնում է Report.az կայքը, այդ մասին հաղորդել է Վենետիկյան հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

 

Հետաձգման պատճառները չեն հաղորդվում:

 

Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը նախատեսել էր Ադրբեջան այցելել նոյեմբերի 13-14-ին՝ Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքի մասին եզրակացության վերջնական պատրաստման նպատակով: