Լոնդոնի օդանավակայանում աշխարհի բույրերով գլոբուս է հայտնվել

00:19 • 13.11.14

Օրերս Մեծ Բրիտանիայի ամենախոշոր Հիթրոու օդանավակայանում սենսորային էկրանով «բուրավետ» գլոբուս է հայտնվել, որի վրա համապատասխան կոճակների ներքո 5 երկրի՝ Թայլանդի, Հարավային Աֆրիկայի, Ճապոնիայի, Չինաստանի և Բրազիլիայի բույրերն են ներառված:

 Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Mainpeople-ին:


Անհրաժեշտ է պարզապես սեղմել սենսորին համապատասխան ուղղությամբ, և օդում կտարածվի այն բույրը, որը ասոցացվում է այդ երկրի հետ:


Օրինակ՝ Հարավային Աֆրիկան բուրում է խունկի, մուշկի և խոտի, Բրազիլիան՝ խոնավ տրոպիկական անտառների, սուրճի հատիկների, ծխախոտի բույրերով:


Ճապոնիան բուրում է օվկիանոսի, ջրիմուռների, կանաչ թեյի և անուշահոտ նյութերի բույրով: Չինաստանին բաժին է հասել ավանդական բուդդայական տաճարից եկող խունկի բույրը՝ խառնված խոլորձի, կոճապղպեղի, կոկոսի և lemongrass- մրգային բույրով: