Թուրքիայում հայ դերասանի անունով փողոց կանվանակոչեն
Թուրքական ֆիլմարտադրության պատմության մեջ անուրանալի ավանդ ունեցած, անմոռանալի անուններից մեկի՝ հայազգի Նուբար Թերզյանի պատվին Ստամբուլի Բույուքդերե շրջանում փողոց կանվանակոչվի, գրում է է «Ակօս» շաբաթաթերթի կայքը:
Նրա անունով կանվանակոչվի այն փողոցը, որտեղ ապրել է մեծանուն դերասանը:
Բույուքդերեի Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցու հիմնադրամի խորհուրդն անցյալ տարի այս ուղղությամբ աշխատանքներ էր սկսել, սակայն առաջարկը մերժվել էր քաղաքային խորհրդի կողմից:
Հիմնադրամն ավելի ուշ ստորագրահավաք է կազմակերպել և դարձյալ դիմել քաղաքապետարան, և այս անգամ դրական պատասխան է ստացել:
Անվանափոխված փողոցի բացման արարողությունը տեղի կունենա շուտով:










