Պելեն հիվանդանոց է տեղափոխվել
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հոսպիտալացվել է՝ ստամոքսի հետ կապված խնդիրներով, հայտնում է «Վզգլյադ»-ը՝ վկայակոչելով բրազիլական ԶԼՄ-ներին:
Չորեքշաբթի Պելեն ծրագրում էր գրքի շնորհանդեսի այցելել Սանտոսում, սակայն դրա փոխարեն նրան Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոց են տեղափոխել: Նախնական ախտորոշմամբ՝ Պելեն ստամոքսային խանգարում ունի:
74-ամյա Պելեն ավելի մանրամասն բուժզննում կանցնի: Վաղը նա դուրս կգրվի:
Երկու տարի առաջ Պելեն աջ ազդրի վիրահատություն էր տարել:










