Պորոշենկոն հետ է կանչել Ուկրաինայի ներկայացուցչին ԱՊՀ գործադիր կոմիտեից

13:14 • 13.11.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հետ է կանչել Ուկրաինայի ներկայացուցչին Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեից: Պետության ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում, գրում է korrespondent.net-ը:

 

Ինչպես գրում է korrespondent.net-ը, ԱՊՀ-ում իր մասնակցությունը դադարեցնելու մտադրության մասին Ուկրաինան հայտարարել էր դեռևս 2014 թվականի մարտին:

 

Korrespondent.net-ը հիշեցնում է նաև, որ հոկտեմբերի սկզբին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ԱՊՀ-ում Ուկրաինայի կարգավիճակի ոչ մի փոփոխություն դեռ տեղի չի ունեցել: