Կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանումը

09:30 • 13.11.14

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանումը և դա անվանել սադրիչ գործողություն, որի նպատակն Ադրբեջանի ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելն է:

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անզեն ուղղաթիռի կործանումը ցույց է տալիս մարդկային կյանքերի նկատմամբ Ադրբեջանի արհամարհանքը և ցանկությունը՝ բռնության սադրիչ գործողություններ իրականացնել՝ ներքին խնդիրներից շեղելու համար»,- ասել է Ադամ Շիֆը:

 

«Այս զարհուրելի վարքը սպառնում է ապակայունացնել ողջ տարածաշրջանը»,-հավելել է նա։

 

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: