Ռուսաստանը 20 մլն դոլար կհատկացնի Էբոլայի դեմ պայքարին
Արևելաասիական գագաթաժողովի նիստին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Ռուսաստանը մոտ 20 մլն դոլար կհատկացնի Էբոլայի տենդի դեմ պայքարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մեդվեդևն ասել է, որ հատկացումներից բացի, «տուժած շրջաններ» են ուղարկվել մասնագետներ, դեղորայք, անհրաժեշտ նյութեր: Ինչպես նաև՝ վարակի բուժման միջոցի ստեղծման աշխատանքներ են տարվում:
Այսօր հայտնի է դարձել, որ Էբոլայի զոհերի թիվը հատել է 5.000-ի սահմանը:










