Ռուսաստանն արգելել է պանրանման ապրանքների ներմուծումն Ուկրաինայից

08:40 • 13.11.14

Ռուսաստանի Դաշնության սննդի անվտանգության վերահսկողության ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը, արգելել է Ռուսաստանի տարածք ուկրաինական արտադրության պանրանման ապրանքների ներմուծումը: Համապատասխան սահմանափակումը կգործի այսօրվանից. տեղեկացնում է Lenta.ru-ն:


«ՌԴ տարածք մտնող ուկրաինական արտադրության պանրանման ապրանքի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են օրենքի պահանջի բազմաթիվ խախտումներ՝ գնորդների իրավունքների պաշտպանության հարցում և սանիտարաէպիդեմիկ անվտանգության առումով»,- ասված է հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ ռուսական կողմը դադարեցրել էր մի շարք ապրանքների ներմուծումն Ուկրաինայից: Սահմանափակումները ցանկում էին հայտնվել արևածաղիկը, սոյան, հյութեր, մրգային, բանջարեղենային և ձկնային պահածոներ, կաթ ու կաթնամթերք, սպիրտային խմիչքներ ու քաղցրավենիք: