Թալիբներն արգելել են դպրոց հաճախել Աֆղանստանի արևելքում
«Թալիբան» շարժումն Աֆղանստանի արևելքի Նանագարհար նահանգում արգելել է դպրոց հաճախել, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այս կերպ ավելի քան քսան հազար աշակերտ չպլանավորված «արձակուրդում» է հայտնվել:
Ահաբեկիչները պահանջել են փակել բոլոր դպրոցներն ու համալսարանները շրջանում, և տեղի իշխանությունները ստիպված են եղել հայտարարել, որ պարապմունքները 26 ուսումնական հաստատություններում դադարեցվում են:
Թալիբները սպառնում են ինչպես գործող հաստատությունների վրա հարձակումներով, այնպես էլ սովորողների նկատմամբ անձնական հաշվեհարդարով։
Թալիբները պատրաստ են հրաժարվել իրենց պահանջից՝ պայմանով, որ փոխվեն տեղի ուժային կառույցների ղեկավարները, ազատ արձակվեն իրենց ձերբակալված ընկերները, շարժմանը դեղորայք և սնունդ տրամադրվի:










