Կարակասի առևտրի կենտրոններից մեկում հղի դպրոցականների մանեկեններ են հայտնվել (լուսանկարներ)

10:31 • 13.11.14

Կարակասի (Վենեսուելա) բնակիչներին ցնցել և ապշեցրել են առևտրի կենտրոններից մեկում հայտնված հղի դպրոցականների մանեկենները, որն իրականացվել է հատուկ ակցիայի շրջանակում՝ հանրության ուշադրությունը դեռահասների հղիության խնդրին սևեռելու նպատակով, գրում է lifenews.ru-ն։

 

Կազմակերպիչները նշել են, որ մեկ ամիս անց մանեկենները կտեղափոխեն մեկ այլ առևտրի կենտրոն։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հարավային Ամերիկայում հղիների 23 տոկոսը 18 տարեկանը չբոլորած աղջիկներ են։

 

«Ինձ թվում է՝ ահավոր է, եթե ես երեխաներ ունենայի, չէի ցանկանա, որպեսզի իրենք նման բան տեսնեն»,-ասել է Կելի Էռնանդեսը՝ տեղի բնակչուհիներից մեկը, գրում է Reuters-ը։

 

Կարակասում բնակվող 20-ամյա Կելին նաև ասել է, որ մանեկեններն իրեն ստիպել են մտածել գոյություն ունեցող խնդրի մասին։

 

Օրեր առաջ ՄԱԿ-ը «խոր անհանգստություն» էր հայտնել՝ կապված Վենեսուելայում դեռահասների հղիության և դրա հետ կապված մայրերի մահացության բարձր ցուցանիշների հետ, գրում է Reuters-ը։

The idea is to draw attention to an adolescent pregnancy rate they say is one of the worst in South America

The display showing mannequins of pregnant schoolgirls at a Caracas mall is shocking shoppers and stirring debate over sex education in Venezuela

Mannequins of pregnant schoolgirls are seen in a shop window at a shopping mall in Caracas November 12, 2014.  REUTERS-Carlos Garcia Rawlins