Երևանի վարչական տարածք ներխուժող գայլերից ազատվելու միջոցը որսն է. բնապահպանության նախարարություն

21:46 • 18.11.14

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում, այդ թվում՝ Երևանի վարչական տարածքում, բնակիչներին անհանգստություն պատճառող գայլերին վնասազերծելու ձևը դրանց թվաքանակի կարգավորումն է՝ հայտարարված որսի միջոցով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց  Բնապահպանության նախարարությունից՝ ի պատասխան հարցի, թե նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում Երևան ներխուժող գայլերի դեմ:


Նախարարությունից նաև նշեցին, որ գայլերը գալիս են նոր տարածքներ յուրացնելու. «Գայլերի ոհմակը ինչպե՞ս է ապրում, ձևավորվում է ոհմակը՝ որոշակի քանակությամբ, մնում են այսպես ասած՝ միայնակ գայլեր, որոնք պետք է սննդի համար նոր տարածքներ յուրացնեն, որովհետև նախկին տարածքներն արդեն յուրացված են»:


Նրա տեղեկացմամբ՝ ի տարբերություն 2014-ի՝ 2013-ին իրենք բնակիչներից համետաբար պակաս ահազանգեր են ստացել:


Հիշեցնեք, որ այս ծրագիրն իրականացվում է 2011-ից, սակայն բնապահպանների ու քաղակտիվիստների բողոքի արդյունքում կասեցվեց և կրկին վերսկսվեց 2014-ին:


Հիշեցնենք, որ օրերս գայլերը հոշոտել էին Երևանի Ղափանցյան փողոցի բնակիչ ՍամվելՓափազյանին պատկանող ոչխարի հոտը՝ 40 ոչխար և 7 այծ, ինչից հետո Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիր վարչակական համայնքը որոշեցին դրամական փոխհատուցում տալ տուժած բնակչին:


Նախարարության տվյալներով՝ ՀՀ տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի աճ: Հայաստանի տարածքով մեկ հաշվարկվում է 600- 800 գայլ:


Նշված կենդանատեսակի թվաքանակի աճի հանգամանքը, բացի սոցիալ-տնտեսական ու բնապահպանական խնդիրներից, առաջ է բերել տարբեր կենդանատեսակների, այդ թվում նաև՝ Կարմիր գրքում գրանցված, զգալի վնաս:


Նշվում է, որ հանրապետությունում գայլերի թվաքանակի պարբերական հաշվառումներ կատարվել են խորհրդային տարիներին, իսկ հետխորհրդային տարիների դաշտային ուսումնասիրությունները, հաշվառումները և հրապարակված գիտական հոդվածները փաստում են, որ ՀՀ-ում գայլերի թվաքանակն ըստ էության՝ չի փոխվել:


Ըստ ԲՆ-ի՝ մինչև 1990-ական թվականները ամեն տարի որսացել են 116-ից մինչև 340 գայլ, ինչի համար սահմանված է եղել պարգևավճար 50-100 ռուբլի: