Իսպանիայում կենդանիների իրավապաշպան ակտիվիստները պայքարում են «ցլերի այրման» փառատոնի դադարեցման համար (լուսանկարներ)
Իսպանիայում մեկնարկել է մեր ժամանակների ամենադաժան փառատոներից մեկը, որի ընթացքում ցուլերը ողջ-ողջ այրվում են և ազատ արձակվում գյուղական փողոցներում` որպես զվարճության մի մաս:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` ողջ-ողջ այրվող կենդանիներն ասես դժոխքի խորքերից դուրս գալիս լինեն: Միջնադարյան տոնակատարություններից տեսարաններ հիշեցնող այս փառատոնը, որն անցկացվում է ամեն տարի, բարձրացրել է կենդանիների իրավունքների պաշտպանների ձայնը, ովքեր պահանջում են արգելել նման միջոցառման անցկացումը:
Հրապարակված որոշ կադրերում երևում է, թե ինչպես են կենդանիների իրավապաշտպան ակտիվիստները բախվում ոստիկանների հետ` հուսահատորեն փորձելով դադարեցնել ակնհայտ վայրագությունը:
Toro Jubilo կամ Ցլերի ուրախություն կոչվող փառատոնը Մադրիդից հյուսիս-արևելք գտնվող Սորիա նահանգի Մեդինասելի միջնադարյան գյուղի բնակիչների համար «մշակութային» զվարճություններից մեկն է:





























