Սահմանամերձ համայնքների սոցաջակցության մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն

11:42 • 18.11.14

 

Կառավարության կողմից ներկայացրած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծն այսօր ԱԺ արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ ընդունվեց 100 կողմ ձայնով, դեմ և ձեռնպահ ձայներ չկային:


Հիշեցնենք, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Կառավարության հաստատած 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն` բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցել պետբյուջեի միջոցներից։


Երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը. այն ընդունվեց 94 կողմ, 3 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:


Առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, այն ընդունվեց 71 կողմ, 1 դեմ և 19 ձեռնպահ ձայների քվեարկությամբ: