Գերմանիան չեղարկել է Ռամզան Կադիրովի ձիերի նկատմամբ պատժամիջոցները

11:55 • 18.11.14

Գերմանիան վերացրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին պատկանող ձիերին մրցանակներ վճարելու հարցում սահմանված արգելքը: Այդ մասին հայտնել է ինքը՝ Կադիրովը, Instagram-ի իր էջում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Վերջապես բանականությունը հաղթեց քաղաքական ինտրիգներին: Գերմանիան չեղարկել է սահմանափակումները: Հաճելի է, որ գիտակցել են սխալը և ուղղել այն»,- գրել է Կադիրովը սոցիալական ցանցում:

 

Այն մասին, որ Գերմանիան Չեչնիայի ղեկավարի ձիերին մրցանակներ վճարելու հարցում արգելք է սահմանել, հայտնի էր դարձել հոկտեմբերի կեսին:

 

Կադիրովին պատկանող Զազու մականունով ձին օգոստոսին հաղթել էր Բադեն Բադենում անցկացված ձիերի մրցավազքում՝ աշխատելով 5,5 հազար եվրո, սակայն քանի որ նրա տերն իրավունք չունի եկամուտ ստանալ իր սեփականությունից Եվրոպայի տարածքում՝ գումարներն արգելափակվել են: