Գերմանուհին 5 տարի շարունակ քնել է մահացած մոր կողքին

16:00 • 18.11.14

Մյունխենի ոստիկանությունը բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի, ում մահվան մասին նրա դուստրը ոչ մի տեղեկություն չի հայտնել 5 տարի շարունակ, գրում է gazeta.ru-ն՝ The Local-ին հղումով։

 

Դստեր խոսքով՝ նրա մայրը մահացել է 2009-ին՝ 83 տարեկանում։ Այդ ամբողջ ընթացքում կնոջ մարմինը գտնվել է տանը։

 

Տան հետ կապված կասկածներ են ի հայտ եկել, երբ հարևանները նկատել են, որ երկար ժամանակ է՝ կնոջից ոչ մի տեղեկություն չկա, և նրան չեն տեսել։

Նրա հետ կապվելու մի քանի անհաջող փորձից հետո նրանք հայտնել են շենքի ղեկավարությանը, որն էլ ոստիկանություն է կանչել։

 

Ոստիկանության աշխատակիցները և փրկարարները ներս են մտել բնակարան և հայտնաբերել մահացած կնոջն անկողնում։ Նշվում է, որ նույն անկողինը կիսել է կնոջ 55-ամյա դուստրը։

 

Կնոջն ուղարկել են հոգեբանական փորձաքննության։ Իսկ նրա մոր դիահերձումը ցույց է տվել, որ կինը մահացել է բնական մահով։