Ռուսաստանցին «սառը ցնցուղ» ֆլեշմոբը նոր մակարդակի է հասցրել՝ հեղուկ ազոտով (լուսանկարներ, տեսանյութ)

18:40 • 18.11.14

Ռուս գիտնականը նկարահանել է «սառը ցնցուղ» ֆլեշմոբի թերևս ամենատպավորիչ տեսանյութը՝ օգտագործելով ըստ Ցելսիուսի -195 աստիճան սառնության հեղուկ ազոտ, գրում է Daily Mail-ը:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է 34-ամյա Անտոն Կոնովալովը, ով աշխատում է Կրասնոյարսկի շրջանի Կրասնոյարսկ քաղաքի հեղուկ ազոտ արտադրող քիմիական գործարանում, վերցնում դույլը և չափազանց սառը ջուրը լցնում գլխին:

 

Դրանից վայրկյաններ առաջ նա վերցրել էր ծառի տերևներով ճյուղը և այն մտցրել ազոտի մեջ, ինչից հետո ճյուղն անմիջապես սառել ու քարացել էր՝ նրա ձեռքերում վերածվելով փոքրիկ մասնիկների:

 

Չնայած դրան, երբ նա հեղուկ ազոտը լցրել է իր գլխին, ամբողջությամբ սառչելու փոխարեն՝ պարզապես թափահարել է գլուխը և նշել, որ այն սառն է, բայց նա դեռ այդտեղ է:

 

Հիշեցնենք, որ աշխարհում լայն տարածում գտած «սառը ցնցուղ» ֆլեշմոբի նպատակն է ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ, ԱԿՍ)։

 Cool cat: Russian scientist Anton Konovalov grabs a bucket and pours liquid nitrogen over his head

 
 
You still human bro? Mr Konovalov is poked by his friend to make sure he's not turned to ice
 
Ice cold: Before enduring the challenge Mr Konovalov had shown the effect of the liquid nitrogen on a leaf by dipping it in for a few seconds then crumbling it between his hands