Նովոսիբիրսկի բնակչին սպանել են իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն անելու ժամանակ

13:19 • 18.11.14

ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում 23-ամյա Լեոնիդ Նովչենկովին սպանել են անմիջապես հարսնացուի շենքի շքամուտքում, երբ նա գնացել է աղջկան ամուսնության առաջարկություն անելու: Կրակոցի ձայնն արթնացրել է բարձրահարկի բնակիչներին: Բնակարանից դուրս եկած աղջիկն արդեն ոչնչով չի կարողացել օգնել տղային. նրա սիրեցյալը պառկած է եղել մուտքի քարե հատակին՝ առանց կյանքի նշանների, գրում է lifenews.ru-ն:

 

Ինչպես պատմել է հարսնացու Աննան, տղան իր հետ մատանի էր բերել, որն ընկել է ձեռքից միջադեպի ժամանակ։

Հարևանների խոսքերով՝ սպանողը և նրա ընկերը մինչ այդ ալկոհոլ են օգտագործել շենքի մուտքում:

 

Իրավապահները գրեթե անմիջապես ձերբակալել են կասկածյալին՝ 24-ամյա երիտասարդի, ով արդեն խնդիրներ է ունեցել օրենքի հետ և պատիժ է կրել թմրանյութերի վաճառքի համար:

 

Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախնական տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա առաջացած վեճի ընթացքում: