Կառավարությունը կփոխհատուցի Սիրիայի և Լիբանանի հայերին տրված ՀՀ քաղաքացու անձնագրերի դիմաց չգանձված տուրքերը
Կառավարության հավանության դեպքում Արտաքին գործերի նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից կփոխանցվի 22 մլն 910 հազ. դրամ՝ ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փո¬խա¬նա¬կելու համար պետական տուրքի վճարումից ազա¬տելու արդյունքում չգանձված պետա¬կան տուրքի գումարը վճարողների փոխարեն Հա¬յաստանի Հանրապետության պետա¬կան բյուջե վճարելու նպատակով:
Որոշման նախագծի համաձայն՝ 2014թ. 3-րդ եռամսյակի ընթացքում ԱԳՆ-ն տրամադրել է օտարերկրյա պետություններում վավերական 388 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Սիրիայում (269 գործ) և Լիբանանում (119 գործ) գտնվող ՀՀ դեսպանություններում` ազգությամբ հայ այն Սիրիայի քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են անձնագիր ստանալու համար:










