Հռոմի պապի նվերները կխաղարկվեն վիճակախաղով

23:14 • 18.11.14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսին տրվող անձնական նվերները կխաղարկվեն բարեգործական վիճակախաղին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:


Վիճակախաղին մասնակցելու տոմսի համար հարկավոր է վճարել տասը եվրո: Կխաղարկվեն Հռոմի պապի Fiat Panda ավտոմեքենան, հեծանիվներ, ժամացույցներ, բջջային հեռախոսներ, պլանշետներ, տեսախցիկներ, թանկարժեք գրիչներ, պայուսակներ և այլն:

Վիճակախաղի ֆոնդը կներառի նվերներ, որը պոնտիֆիկոսը ստացել է իր պաշտոնավարության սկզբից ի վեր: Ստացված միջոցները կհատկացվեն անօթևաների և կարիքավորների խնդիրների լուծմանը: