Նա փորձել էր տալիս ուտելիքը՝ նախքան այն ճաշակելը. հյուրանոցի աշխատակիցը բացահայտում է Պուտինի տարօրինակ պահանջները
Բրիսբենի «Հիլթոն» հյուրանոցում փոթորկալից բնակության ժամանակ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Ավստրալիա ժամանած Վլադիմիր Պուտինը փորձել էր տալիս իր ուտելիքը՝ նախքան այն ճաշակելը` թունավորվելու վախից ելնելով: Ինչպես գրում է Daily Mail-ը` սա ՌԴ նախագահի միակ տարօրինակ պահվածքը չէր. նա հաճախ շրջապատված էր անվտանգության աշխատակիցների խմբով:
Քաղաքի կենտրոնական գործարար թաղամասում տեղակայված հյուրանոցի աշխատակիցը, ում անունը չի բացահայտվում, հայտնել է հյուրանոցի ամենահզոր հյուրերից մեկի արտառոց պահանջի ու անվտանգության խիստ միջոցառումների մասին:
Հյուրանոցում հյուրընկալվել են բազմաթիվ հյուրեր, ովքեր ժամանել են տարբեր երկրներից, սակայն միայն Ռուսաստանի հզոր առաջնորդի մտքով է անցել՝ զբաղեցնել հյուրանոցի սենյակների 75 տոկոսը: Պուտինի հրահանգով նրա անվտանգությունն ապահովում էին ո'չ միայն իր թիկնապահները, այլև` «գաղտնի» ոստիկաններ, ովքեր հերթապահում էին նաև հյուրանոցի ներսում:












