Հուսահատ ռեգբի խաղացողն ինքնասպան է եղել հարսնացուի կողմից նշանադրությունը չեղարկելուց 4 օր անց
Ռեգբիի առաջնության խաղացող Էնթոնի Հյուզը ինքնասպան է եղել հարսնացի՝ իրենց նշանադրությունը չեղյալ հայտարարելուց 4 օր անց:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` 30-ամյա մարզիկի կախվելու գործով հետաքննություն է սկսվել: Էնթոնին պատրաստվում էր ամուսնանալ Շարլոտ Թոմփսոնի հետ, ում հետ հանդիպում էր 4 տարի:
Աղջիկը չեղարկել է իրենց նշանադրությունը, որից 4 օր անց մեկ երեխայի հայր Էնթոնին ինքնասպան է եղել` նրան թողնելով հետևյալ հաղորդագրությունը. «Ցավում եմ ամեն ինչի համար»:
Էնթոնին նրան առաջարկություն էր արել անցյալ նոյեմբերին, երբ վերջապես կարողացել էր հաղթահարել 9-ամյա ընկճվածությունը իր որդու մորից բաժանվելուց հետո:













