Ռուսաստանի կառավարությունում հավանություն են տվել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին օրինագծին

12:12 • 18.11.14

ՌԴ կառավարության՝ օրինագծերի պատրաստմամբ զբաղվող հանձնաժողովը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրինագծին, գրում է ria.ru-ն՝ հղում անելով նախարարների կաբինետի կայքին:

 

Օրինագիծը ներկայացրել են ԱԳՆ-ն և Տնտեսական զարգացման նախարարությունը և կքննարկվի կառավարության նիստին:

 

«Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը 2015 թվականի հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառումների և սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման, պայմանագրի մասնակից պետությունների շուկա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքի գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Այդկերպ հիմք է ստեղծվում առևտրա-տնտեսական և համագործակցային կապերի հետագա զարգացման, ազգային արտադրողների մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկաներում ԵՏՄ երկրների դիրքերի ուժեղացման համար, գրում է ria.ru-ն:

 

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսին ստորագրել և արդեն վավերացրել են 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, իսկ Մինսկում հոկտեմբերի 10-ին ստորագրվել է դրան Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, հիշեցնում է ria.ru-ն: