Բրիտանիան, Լեհաստանը և Բալթյան երկրները հանդես են գալիս ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների օգտին. ԶԼՄ-ներ
Եվրամիության երկրներից տնտեսական պատժամիջոցների միջոցով Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացման օգտին են հանդես գալիս Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Հյուսիսային Եվրոպայի մի քանի պետություններ, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, ինչպես նաև Ռումինիան, գրում է ТАСС-ը՝ հղում անելով EUobserver Բրյուսելի ինտերնետային պորտալին:
Նրա տվյալներով՝ ԵՄ-ի նշված անդամները «կցանկանային Ռուսաստանի գործողությունների ավելի խիստ դատապարտում և ՌԴ-ի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների նախապատրաստություն»:
Տվյալ հարցի քննարկումը կայացել է երկուշաբթի Բրյուսելում:
Եվրամիության կողմից ՌԴ-ի դեմ հավելյալ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, համաձայն ԵՄ խորհրդի պաշտոնական մամուլի հաղորդագրության, նախարարները չեն քննարկել:










