Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և քննիչի վերաբերյալ քննվող քրեական գործը կարճվել է. ՀՔԾ

13:34 • 18.11.14

Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Հատուկ քննչական ծառայության կայքը։