Անթալիայում պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 17 մարդ

16:24 • 19.11.14

Անթալիայում գտնվող գործարաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տեղում զոհվել է երկու աշխատակից:

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, վիրավորների թիվը հասնում է 17-ի:

 

Անթալիայի քաղաքապետարանի հրշեջ ծառայության ներկայացուցիչը նշել է, որ վիրավորներից 4-ն առաջին բուժօգնություն են ստացել, իսկ մնացածը հոսպիտալացվել են:

 

Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: