Վերաբացվեց «Արդշինբանկ» ՓԲԸ «Արթիկ» մասնաճյուղը

17:09 • 19.11.14

«Արդշինբանկ» ՓԲԸ «Արթիկ» մասնաճյուղի բացման արարողությունը տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 18-ին Արթիկ քաղաքի Ազատության հրապարակ 1 հասցեով:


«Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի բացման կապակցությամբ:
Նա մասնավորապես նշեց, որ ««Արթիկ» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական փուլն է»:


Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին:


Նշենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ («Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014թ. նոյեմբերի 13-ին) իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: