Կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ սերտիֆիկացման մարմինների միասնական ռեեստրի ձևավորմանն ու վարման կարգին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրի ձևավորմանն ու վարման կարգին: Ինչպես նիստին նշեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը միասնական ռեեստրը կազմված է ազգային մասերից, որոնց ձևավորումը և վարումն ապահովում են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների լիազոր մարմինները: Միասնական ռեեստրի ազգային մասերը կազմված են բաժիններից, որոնք պարունակում են տեղեկություններ:
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ հաստատեց նաև Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի միասնական ձևերը և դրանց ձևակերպման կանոնները:
Նախարարը նշեց, որ սա մեր պարտավորությունն է, ու լրացուցիչ կանոնակարգվելու են հարաբերությունները, որ գոյություն ունեին ԱՊՀ երկրների միջև: Սա գործելու է պայմանագրին միանալու օրվանից:










