ՏԻՄ ընտրությունների կազմակերպման համար ԿԸՀ-ին կտրամադրվի 77 մլն դրամ

12:15 • 19.11.14

ՀՀ մարզերի մի շարք համայնքներում ավագանու անդամների և համայնքի ղեկավարների հերթական ընտրությունները կազմակերպելու համար Կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կփոխանցի 76 մլն դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 2,5 մլն դրամ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ընտրությունները տեղի կունենան 2014 թվականի դեկտեմբերի 14-ին:


Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու, ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ԿԸՀ-ին պետք է փոխանցել ևս 1 մլն դրամ: Ղեկավար-նախարարի առաջարկն ընդունվեց։