Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական բյուջեն 1 միլիարդ դոլարով

16:42 • 19.11.14

Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել 2015 թվականին ավելացնել երկրի ռազմական բյուջեն ներկայիս 3,8 միլիարդ դոլարից մինչև 4,8 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Սարիֆովը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես բացատրել է ֆինանսների նախարարը, բյուջեի ավելացումը կապված է «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի գործողությունների հետ»։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: