Արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցի

16:09 • 19.11.14

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցի: Այդ մասին հաղորդում է asbarez.com-ը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազնը հանդիպելու է Լոնդոնի Հարավային Քենսինգթոնում գտնվող Սուրբ Եղիշե եկեղեցու ժողովի անդամներին: Նա բարձրացնելու է քրիստոնյաների հետապնդման հարցն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքն ու Սիրիան, որտեղ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստիպել է հազարավոր մարդկանց փախչել իրենց տներից:

 

Պատարագի ընթացքում Իրաքի արքեպիսկոպոսը խոսելու է հայ քրիստոնյաների խնդիրների մասին:

 

Հայկական եկեղեցի արքայազնի այցի մասին ավելի վաղ հաղորդել էր Western Daily Press-ը։