Ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է ցած նետվել Դավիթաշենի կամրջից

16:16 • 19.11.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 19-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: 

Հրշեջ-փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք: