Ռուսաստանում գիտնականին սպանել են կանգառում կայանած գործարարին նկատողություն անելու համար
Եկատերինբուրգում դաղստանցի գործարարն ատրճանակով կրակել և սպանել է ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողի, գրում է gazeta.ru-ն։
ՌԴ գիտությունների ակադեմիայի պինդ մարմինների քիմիայի ինստիտուտի Ուրալի մասնաճյուղի գիտնական 56-ամյա Օլեգ Շեպատկովսկին և իր գործընկեր 51-ամյա Վլադիմիր Կուզնեցովը նկատողություն են արել ավտոբուսի կանգառում իր «գեղեցիկ» համարներով թանկարժեք Land Cruiser մեքենան կայանած տղամարդուն։
Գործարար վարորդը նախ սկսել է ծեծել գիտնականներին և, հանելով իր ատրճանակը, կրակ բացել։
Մինչ գիտնականը հիվանդանոց է տեղափոխվել, արտասահմանյան մեքենայի վարորդին նույնիսկ չեն ձերբակալել, այլ ստորագրություն են վերցրել երկրից չհեռանալու մասին։
Գիտնականի մահից հետո գործը փոխանցել են Ռուսաստանի քննչական կոմիտե, այժմ տարվում է հետաքննություն։










