Շունը դարձել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ

09:44 • 19.11.14

Ֆրիդա մականունով չիհուահուա ցեղատեսակի շունը մեկ օրով դարձել է ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքի քաղաքապետ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Los Angeles Times-ին:

 

Սան Ֆրանցիսկոյի կենդանիների խնամքի և հսկողության վարչության ներկայացուցիչ Դեբի Քեմփբելի խոսքով՝ նման բան քաղաքի պատմության մեջ առաջին անգամ է լինում:

 

Ֆրիդայի տերը 5 հազար դոլար է վճարել աճուրդի լոտը գնելու համար, որն ուղղված է անօթևան կենդանիների պաշտպանությանը: Բոլոր միջոցները կտրամադրվեն քաղաքում կենդանիների համար ապաստանների կարիքների համար:

 

Նշվում է, որ շունը քաղաքապետարանի շենքում ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյի դիտորդական խորհրդի անդամներին:

 

Երբ Ֆրիդայի պաշտոնավարման ժամկետն ավարտվի, նրան կնվիրեն հատուկ նվեր, որն իր մեջ կներառի փոքրիկ գորգ, խաղալիքներ և շների համար համեղ ուտելիքների զամբյուղ: