Հայ կարատեիստները ոսկե մեդալներով են վերադարձել Կիպրոսում անցկացված միջազգային առաջնությունից
Հայաստանը ներկայացնող կարատեիստները լավագույն արդյունքներով են վերադարձել Կիպրոսի Հանրապետության Լիմասոլ քաղաքում օրերս անցկացված ֆուդոկան կարատե դո մարտարվեստի միջազգային առաջնությունից: Այս մասին Tert.am-ին հայտնում են Երևանի կարատեի ֆեդերացիայից։
Մասնավորապես, 9-10 տարեկանների տարիքային խմբում Համլետ Գյուլբուդաղյանը նվաճել է ոսկե մեդալ` զբաղեցնելով 1-ին տեղը, 8-9 տարեկանների տարիքային խմբում Ջոն Երեմյանը նվաճել է արծաթե մեդալ: Հայաստանը շատ լավ է հանդես եկել նաև 14-15 տարեկանների տարիքային խմբում` վերադառնալով 2 բրոնզե մեդալներով` շնորհիվ Հասմիկ Ղազարյանի և Կարեն Ղանդիլյանի փայլուն ելույթների։
Երկու ոսկե մեդալներով է վերադարձել նաև թիմի մարզիչը` Երևանի կարատեի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ազգային դեն տո ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի հանրապետական կարգի մրցավար, սև գոտի 4-րդ դան Արծրուն Օհանյանը:










