Եգիպտոսում մեկ օրում թռչնագրիպից 2 կին է մահացել
Եգիպտոսում երեկ թռչնագրիպով վարակված կին է մահացել, տեղեկացնում է gazeta.ru-ն:
30-ամյա կինը մահացել է Էլ-Մինյա նահանգի հիվանդանոցներից մեկում:
Երեկվա ընթացքում սա արդեն երկրորդ նման միջադեպն է եղել: Ավելի վաղ Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ թռչնագրիպից 19-ամյա աղջիկ է մահացել: Վերջինս հիվանդացել էր վարակված թռչնի հետ շփման հետևանքով:
Սա այս տարվա ընթացքում Եգիպտոսում թռչնագրիպի վիրուսից մահվան երկրորդ դեպքն է:
Տարվա ընթացքում երկրում գրանցվել է թռչնագրիպով վարակվելու 7 դեպք, որոնցից մահվան ելք են ունեցել երեքը:










