Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են օրենսդիր մարմնի շենք
Հոնկոնգում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ դատական կատարածուները մաքրել են քաղաքի կենտրոնում ցուցարարների ճամբարը, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ցուցարարների փոքր խումբը ներխուժել է օրենսդիր մարմնի շենք՝ կոտրելով ապակե դուռը: Նրանց ցրելու համար ոստիկանները մահակներ ու արցունքաբեր գազ են օգտագործել: Արդյունքում ձերբակալվել է չորս երիտասարդ, իսկ երեք ոստիկան վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերը մեկնարկել էին սեպտեմբերի 26-ից: Փողոց դուրս եկած ցուցարարները պահանջում էին իրենց հնարավորություն տալ տեղի իշխանություններին ընտրելու:
Պեկինը խոստացել է, որ քաղաքին նման հնարավորություն կընձեռվի 2017թ.-ից, սակայն հայտարարել, որ բոլոր թեկնածուներին պետք է հաստատի Չինաստանը:










