Ռուսաստանի մասնակցությունն անհրաժեշտ է ԻՊ-ի դեմ պայքարում. Չեխիայի նախագահ
Ռուսաստանի մասնակցությունն անհրաժեշտ է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Այդ վտանգը գոյություն է ունենալու մի քանի տասնամյակ: Դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ են գերտերությունների՝ ԵՄ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի միասնական գործողությունները: Եթե դա տեղի չունենա, ապա մեզ բոլորիս կսպառնա 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգության կրկնությունը»,-ասել է Զեմանը:
ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ից սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում գտնվող ԻՊ-ի դիրքերին, ինչպես նաև համանման գործողություններ են տեղի ունենում Իրաքի տարածքում:










